Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կայացել է ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի 19-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում 2025 թվականին իրականացված հնագիտական պեղումների 14 հաշվետվություններ։

Մասնավորապես՝ հանձնաժողովին են ներկայացվել հետևյալ հնավայրերում և հուշարձանների տարածքներում իրականացված հնագիտական պեղումների արդյունքները՝

  • ՀՀ Շիրակի մարզի Կապսի ջրամբարի ջրածածկման գոտում գտնվող Կապս-1 և Կապս-2 հնավայրերում, ինչպես նաև նորահայտ քարայրներում,
  • Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում գտնվող մ.թ.ա. II հազարամյակով թվագրվող բնակատեղիում,
  • ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում գտնվող Քոբայրավանքի հյուսիսային հուշարձանախմբում,
  • ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավանում գտնվող նորահայտ միջնադարյան ժայռափոր համալիրում,
  • ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում գտնվող Նորավանք վանական համալիրում,
  • ՀՀ Արագածոտնի մարզի Աղցքի արքայական դամբարանում,
  • ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ Սբ. Շողակաթ եկեղեցու հարևանությամբ գտնվող միանավ բազիլիկի (Սբ. Մարիանե) շրջակայքում,
  • ՀՀ Շիրակի մարզի Ազատանի բրոնզ-երկաթեդարյան հնավայրի ամրոցի և երրորդ դամբարանադաշտի տարածքներում,
  • ՀՀ Լոռու մարզի Հաղպատում գտնվող «Կայանբերդ» ամրոցում և այլ հնավայրերում։

Քննարկումների արդյունքում միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներկայացված բոլոր 14 հաշվետվություններին։

42