Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:

«Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 27 փախստական։  2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52415 մարդ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

«Մեկ օրում մաքրվել է 54 հա տարածք, 15 կմ ճանապարհ, 40 տուն, հայտնաբերվել և դուրս է բերվել 22 պայթյունավտանգ օբյեկտ:

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1296,3 հա տարածք, 413,8 կմ ճանապարհ, 1242 բնակելի շինություն, այդ թվում ՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24249 պայթուցիկ նյութ: Փետրվարի 9-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անձնական վերահսկողության ներքո իրականացվել է գերիների հերթական փոխանակումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

1292