Թարմացված. Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս 4-ը․ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են՝ փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս չորսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում), Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում), Չեխովի փողոցում՝ (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) և Կոմիտասի պողոտայում (շենքի պատից պոկվել է մոտ 10 սալիկ):
«Հերքվել է նախնական տվյալների համաձայն Այվազովսկու փողոցում տուժած քաղաքացու առկայությունը։
Ունենք հետցնցումային ակտիվություն, որն աստիճանաբար մարում է։
Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- հայտնում են ԱԻՆ-ից:
13 Փետրվար, 2021 22:50
1597
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
02 Փետրվար, 2026 12:16
Քսուկների տարաներում ԱՄՆ-ից առաքանիով ուղարկվել է կոկաին. բացահայտվել է մաքսանենգության սխեմա. տեսանյութ
22 Հոկտեմբեր, 2025 16:25
Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է
07 Հուլիս, 2025 13:23
Շիրակի մարզում երկրաշարժից հետո փլուզման ահազանգեր չեն եղել. մարզպետ
11 Հուլիս, 2022 14:26
Առատ տեղումների պատճառով Թուրքիայում փլուզումներ են եղել
11 Օգոստոս, 2021 22:59