Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները կարող են որոշ բաներ սովորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ կապված հումանիտար մոտեցման և խաղաղարարության հետ։ Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
«Նախագահ Թրամփը և նրա թիմը պնդում են, որ հումանիտար մոտեցումն ու խաղաղարարությունը պետք է գերակայեն պատերազմ հրահրելուն։ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները ունեն ինչ-որ բան սովորել այս մոտեցումից», - գրել է նա X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Խերսոնի ուղղությամբ հրադադարի հաստատումը։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՌԴ զինված ուժերը հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից, Խերսոնի ուղղությամբ դադարեցրել են կրակը՝ հաստատելով «լռության ռեժիմ»՝ Օլեշկիի մերձակայքում հումանիտար գործողության նախապատրաստման նպատակով։