ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով: 

 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Արիության մեդալով՝

 

Անդրանիկ Մարտիրոսի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ

 

Հարություն Սեյրանի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, սերժանտ

 

Ռոման Սուրենի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

 

Սմբատ Միհրանի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

 

Արմեն Գարեգինի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

 

Գարիկ Գրիգորի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

 

Սարգիս Վահրամի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային Հարություն Գևորգի ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

 

Գևորգ Սերյոժայի ԱՐՇԱԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային»,- ասված է նախագահի հրամանագրում: 

1011