Փետրվարի 17֊ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը տեսահանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդարանի անդամ, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Լիտվայի նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Անդրիուս Կուբիլիուսի և Լիտվայի պաշտպանության նախկին նախարար, Եվրոպայի խորհրդարանի անդամ Ռասա Յուկնյավիչիենեի հետ։

 

Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը զրուցակիցներին է ներկայացրել Արցախյան երրորդ պատերազմից հետո ՀՀ֊ում և Արցախում ստեղծված իրավիճակն ու վերջին շրջանի զարգացումները։ Հատուկ շեշտվել է գերիների խնդրի լուծման հրատապությունը՝ որպես հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված կարևորագույն հարց:

 

Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները, Արևելյան գործընկերության համատեքստում համագործակցության խորացման հնարավորությունները։ Լիտվացի պատգամավորները ողջունել են առաջիկա օրերին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը: 

 

183