Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

 

«Երևանը տարիներ շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար: 1925 թվականին Սպենդիարյանը, երևանյան տեսարաններով ներշնչված (Արարատ, Զանգվի ձոր), գրել է իր «Երևանյան Էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը և այն նվիրել առաջին Սիմֆոնիկ նվագախմբին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Նպատակը

«Երևանյան Էտյուդներ» լուսանկարչական մրցույթը երևանյան տեսարանները նորովի մեկնաբանելու առիթ է։

 Մասնակցության պայմաններ

  1. Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ առանց տարիքային սահմանափակման:
  2. Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 5 լուսանկար կամ 1 լուսանկարային շարք՝ առավելագույնը 7 լուսանկարից բաղկացած։Լուսանկարները պետք է արված լինեն վերջին 5 տարիների ընթացքում:
  3. Ներկայացվողլուսանկարներըպետքէլինեննվազագույնը 2 MB (լուսանկարիերկարկողմը՝ 1024-2448 PIXEl):
  4. Ներկայացված լուսանկարներում պետք է բացառել Compart-ը։
  5. Լուսանկարները կարող են լինել ճարտարապետական կոթողներ ներկայացնող(Architectural photography) կամ փողոցային լուսանկարներ(Street photography):
  6. Ժյուրիիկողմիցքվեարկության արդյունքում ընտրված լուսանկարները կներկայացվեն ցուցահանդեսին, 3 լուսանկար կարժանանա մրցանակի:
  7. Առավելություն կտրվեն երևանյան տրամադրություն փոխանցող լուսանկարներին:
  8. Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում (subject) նշելով՝ «Երևանյան էտյուդներ» (նամակում պետք է նշել անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ):
  9. Նկարներն անհրաժեշտ է ուղարկել 15.02.2021-01.04.2021 ժամանակահատվածում:

Ժյուրիի կազմ

Մարինե Օթարյան -Ա․Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն

Մելիք Բաղդասարյան- «Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն

Սամվել Սևադա- գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ

Զավեն Խարիկյան- լուսանկարիչ

Արազ Արթինյան – կինոռեժիսոր (ԱՄՆ)

Մրցանակները` «Վեգա» ընկերության կողմից.

I տեղ- 150․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ
II տեղ -100․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ
III տեղ-50․000 ՀՀ դրամարժողությամբ նվեր քարտ

Հղումներ՝

http://www.spendiaryanmuseum.am/

http://www.spendiaryan150com.mozello.com/nachalo/

488