Վերջին շրջանում WhatsApp-ը զրկվել է 30 միլիոն օգտատերերից` հավելվածի օգտագործման նոր կանոնների պատճառով:

 

WhatsApp մեսենջերի նոր կանոնները, որոնք օգտատերերին պարտավորեցնում են Facebook-ի հետ կիսել տվյալները, կհանգեցնեն օգտատերերի բողոքին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՌԴ սենատի անդամ Ալեքսեյ Պուշկովը։

 

«Համացանցի հսկաների գործողությունները, որոնք ուղղված են սեփական խաղի կանոնների թելադրմանը, լավ քայլ են «Մեծ եղբոր» ստեղծման ճանապարհին։ Շատերը կգտնեն այլընտրանք ՝ բողոքի զգացումից ելնելով»,–գրել է ռուս սենատորը։

Ավելի ուշ նա հավելել է, որ ՏՏ հսկաների դիկտատուրան չափազանց շատ է, ինչի պատճառով էլ ջնջել է իր WhatsApp–ը։

WhatsApp մեսենջերը նոր տարբերակում նշվում է, որ պետք է սկսի տեղեկատվությունները կիսել Facebook-ի հետ:  Ընկերության նոր քաղաքականության հետ օգտատերերը ստիպված կլինեն  համաձայնել մինչև մայիսի 15-ը։ Նոր կանոններից հրաժարվելու դեպքում WhatsApp-ի վարչակազմը պատժամիջոցներ կկիրառի։ Օրինակ` օգտատերերի համար կսահմանափակեն հաղորդագրություններ ուղարկելու և կարդալու գործառույթները։



Նշենք, որ վերջին շրջանում WhatsApp-ը զրկվել է 30 միլիոն օգտատերերից`  հավելվածի օգտագործման նոր կանոնների պատճառով։

Աղբյուր՝ armeniasputnik.am



 

1249