Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Կանխատեսումների համաձայն՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է։

Հուլիսի 17-ից սկսած կանխատեսվում է օդային զանգվածների ուղղության փոփոխություն հյուսիս-արևմտյանի ինչը շրջանների մեծ մասում կբերի ավելի զով օդ»,- գրել  է նա։

145