Դանակի գործադրմամբ ավազակություն Սիսիանում․ կասկածյալը ձերբակալվել է, գողոնը՝ առգրավվել (տեսանյութ)

Սիսիանի քննչական բաժնում ավազակության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ծանր հանցագործությունը բացահայտելու նպատակով տեղի իրավապահներին աջակցեցին քրեական ոստիկանության գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների աշխատակիցները: Համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ փետրվարի 20-ին փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ավազակային հարձակումը կատարել է Սիսիանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել Սիսիանի քննչական բաժին ու ձերբակալվել:
Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք, նաև հայտնել է գողոնը թաքցնելու վայրը: Հափշտակված ոսկյա զարդերը հայտնաբերվել և առգրավվել են:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
23 Փետրվար, 2021 00:47
783
Էկոպարեկային ծառայության պետի մասնակցությամբ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել
15 Սեպտեմբեր, 2025 23:38
Արարատ փրկող դաշնակները պարզվում է «հավի» հիշողություն ունեն, իրենց պաշտելի Քոչարյանի ժամանակ էլ Արարատի նկար չկար կնիքի վրա. Չախոյան
15 Սեպտեմբեր, 2025 23:02
Ինքնիշխան, ազատ ու անկախ Հայաստան էինք հռչակել, բայց պետության ելումուտի բանալիները հանձնել ռուս սահմանապահներին․СВОЛОЧИ!! Սիսակ Գաբրիելյան
15 Սեպտեմբեր, 2025 22:53