Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով նախատեսված է փոփոխություններ և լրացումներ կատարել պետական լրացման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման և պետական գրանցման կարգը սահմանող վերը նշված որոշման մեջ: Այս մասին գործադիրի նիստում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև հեռավար տարբերակով` ՃՈ էլեկտրոնային հարթակում նույնականացման քարտի և էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման առանց տրանսպորտային միջոցը ՃՈ ներկայացնելու: Բացառություն կկազմեն ՀՀ տարածքում առաջին անգամ պետական գրանցման ներկայացվող տրանսպորտային միջոցները: Այսինքն՝ նոր ներմուծված տրանսպորտային միջոցները»,- ասաց Ֆիդանյանը:

Փոփոխության արդյունքում պետական գրանցման և հաշվառման ենթակա կլինեն նաև AM կարգի տրանսպորտային միջոցները, այն էլ մոպեդները: Բացի այդ՝ մի շարք մարմինների և կազմակերպությունների տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման համար առանձին նիշեր այլևս չեն սահմանվի: Ծառայողական տրանսպորտային միջոցների, որպես կանոն, ղեկավաներին հատկացվող համարանիշները հատկացվում են, ՀՀ վարչապետի լիազորությունը միաժամանակ պահպանվելու է` սահմնված ՀՀ վարչապետի 2010 թվականի 731-Ն որոշմամբ:

Նախագծի ընդունմամբ կպարզեցվի վարչարարությունը, միջոցների խնայումը, հաշվառման ստորաբաժանումներում հերթերի կրճատումը, ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը:

Վարչապետն էլ Արա Ֆիդանյանից հարցրեց, թե ճիշտ է հասկացել, որ առցանց հնարավոր է մեքենա գնել կամ վաճառել  առանց ՃՈ կամ Ոստիկանության ստորաբաժանումների, և Ֆիդանյանին խնդրեց նկարագրել այդ ընթացքը: 

«Հեռավար կարգով, համակարգչի միջոցով հնարավոր է հետայսու իրականացնել տրանսպորտային միջոցների  գնման և վաճառքի գործընթացը: Անհրաժեշտ է՝ ընդամենը գնորդն ու վաճառողը ունենան նույնականացման քարտեր և էլեկտրոնային ստորագրության հնարավորություն: Տվյալ դեպքում պայմանագրի ձևը առկա է համապատասխան համացանցային հարթակում: Երկու կողմերը, ստորագրելով, ուղարկում են իրար: Արդյունքում պայմանագրի կնքում կատարվում է արցանց: Մնում է, որ գնորդը մեքենայի պետհամարանիշը փոխանակելու նպատակով ժամանի Ճանապարհային ոստիկանություն և իրականացնի վերջին այդ հատվածը, քանի որ մեքենայի գնման դեպքում պետհամարանիշի փոփոխությունը պարտադիր է»:

Կառավարությունը հաստատեց նախագիծը:

709