Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը:

«Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։

Անցել է պետական փորձարկումներ, գտնվում է սերիական արտադրության փուլում։

Նորարարական մշակումների հետ զուգահեռ շատ կարևոր է նաև արդեն գոյություն ունեցող, պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումներով։

Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:

1lurer.am

1715