Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով, Ռաֆիկ Գևորգի Օրդոյանը մարտի 10-ին հետմահու  պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: 

2019 թվականի աշնանն ու 2020 թվականի գարնանը Ռաֆիկ Օրդոյանը «Օրբիտեր» ԱԹՍ-ներ էր խոցել: Երկուսի խոցման ժամանակ էլ պարգևատրվել է նախ «Մարտական ծառայության» մեդալով, ապա «Արիության», իսկ պաշտապանության նախարար Դավիթ Տոնոյանը Արցախ է ուղարկել «Անդրանիկ Օզանյան» մեդալ՝ խրախուսելով և գնահատելով Ռաֆիկի հերոսությունը:

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայկական բանակի սպան 22 ԱԹՍ է կարողացել խոցել:

Ավագ լեյտենանտ Ռաֆիկ Գևորգի Օրդոյանը Մխչյան գյուղից էր: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2012 թվականին, ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարան: Վեց ամիս սովորելուց հետո զորակոչվել է ծառայության: Կես տարի անց որոշել է, որ պետք է ընդունվի Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական համալսարան՝ հմտանալով Հակաօդային պաշտպանություն մասնագիտության մեջ: «Օսա-ԱԿ» ԶՀՀ տեխնիկայի հրամանատարն է եղել: 2017 թվականի ամռանն արդեն մեկնել է Արցախ՝ ծառայությունը ՀՕՊ գծով շարունակել Աղդամում, որպես Հայկական բանակի սպա: Մի շրջան ծառայել է նաև Ֆիզուլիում, հետո՝ կրկին վերադարձել Աղդամ:

Հիշեցնենք` Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայկական բանակի սպան 22 ԱԹՍ է կարողացել խոցել:

 

1624