Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրավիրվել է Շվեդիայի հավաքական, հայտնում է Sky Sport Italia-ն:

39-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմի նախնական հայտացուցակում է ընդգրկվել Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղերի ու Էստոնիայի դեմ ընկերական հանդիպման համար:

Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականում հանդես է եկել 2001-2016-ը և 116 խաղում դարձել 62 գոլի հեղինակ: Նա ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է: Իտալիայի ընթացիկ առաջնությունում շվեդ հարձակվողը մասնակցել է 14 խաղի և խփել 14 գոլ:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

681