Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարգելի՛ հայրենակիցներ,

մոսկովյան այցելության շրջանակներում երկրորդ հանդիպումս «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովի հետ էր։

Քննարկել ենք հասարակական ոլորտում հնարավոր համագործակցության, Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության և արցախցի ուսանողների ՌԴ-ի լավագույն ԲՈւՀ-երում կրթություն ստանալու ու վերապատրաստում անցնելու մասին հարցեր։

Ներկայացրել եմ հումանիտար աջակցության ծրագրերի շրջանակներում տեղ գտած որոշակի լոգիստիկ խնդիրներ։ Ուրախությամբ նշեմ, որ այսօր արդեն խնդիրները լուծված են և Արցախ է հասել 25տոննա հումանիտար բեռ։

 

543