Հաղորդավար Վլադիմիր Պոզները պատմել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V»-ով պատվաստման անձնական փորձի մասին, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»։

Պոզների խոսքով՝ ինքը «նույնիսկ չի նկատել, որ պատվաստում է եղել»: Հեռուստահաղորդավարը նշել է, որ ոչ մի ռեակցիա չի եղել ոչ առաջին դեղաչափից հետո, ոչ երկրորդից հետո։

«Իհարկե, պետք է պատվաստվել այնպես, ինչպես շատ այլ հիվանդությունների դեպքում։ Դա ճիշտ է»,- հավելել է լրագրողը։

Նա նաեւ կարծում է, որ ռուսաստանցիները չպետք է «հիմարություններ անեն»՝ կասկածելով կամ հրաժարվելով պատվաստումից։ Ըստ նրա՝ ռուսները, հավանաբար, վախենում են անհասկանալի լուրեր տարածողների պատճառով։

824