Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ  տվյալները, Տեղ համայնքում մարտի 20-ին ստուգել են Կոտայքի մարզի Արամուս գյուղի 27-ամյա  մի բնակչի «Օպելը»։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են գործարանային համարներով «Կալաշնիկով» ինքնաձիգներ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 5,45 և 7,62 մմ տրամաչափի 59 փամփուշտով։

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, զենք-զինամթերքը առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Գորիսի ոստիկանները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ստորաբաժանումների և ռազմական ոստիկանների հետ, պարզել են, որ ինքնաձիգները ուղարկվել են Արցախից։ Պարզվել է նաև ուղարկողի ինքնությունը, որը տվել է խոստովանական բացատրություն։

Ոստիկանությունը հայտնում է, որ հանգամանքները պարզվում են։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

22 Մարտ, 2021 23:52
145
; ;