Երեկ` ապրիլի 6-ին, տեղի ունեցավ  արցախյան և ապրիլյան պատերազմների մասնակից Նիկոլայ Օսիպյանին նվիրված  «Եվ մի բարի անուն» գրքի շնորհանդեսը: Այն կազմակերպել էր Հանրային խորհրդի անդամ, ՔՀԿ հանձնաժողովի նախագահ, «Անգել» սոցիալական կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Անգելինա Արշակյանը:

Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը լեփ-լեցուն էր: Ներկա էին ապրիլյան պատերազմում զոհվածների ծնողներ, հյուրեր, քաղաքացիներ, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հոգևորականներ:

Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր գրող Խաչիկ Մանուկյանը: Հիշեցնենք, որ արցախյան պատերազմում քաջի մահով ընկավ նաև գրողի ավագ որդին` Վաչագան Մանուկյանը:

Շնորհանդեսին ելույթ ունեցավ հերոսի այրին` Ռաիսա Պողոսովան, Անգելինա Արշակյանը, Խաչիկ Մանուկյանը և այլք: 

«Անգել» սոցիալական կրթամշակութային հկ-ի և Արսեն Չիլինգարյանի կողմից ներկա հերոսածին մայրերին հանձնեցին պատվոգրեր ու մեդալներ: 

Նիկոլայ Օսիպյանը ծնվել է 1953 թվականին, Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Նա Արցախյան ազատամարտի մասնակիցներից է: Մասնակցել է Գանձակի ինքնապաշտպանական մարտերին, իսկ պատերազմից հետո իր ուժերի ներածին չափով աջակցել բանակաշինությանը, ինչի շնորհիվ արդեն հասցրել էր իր անունը հավերժացնել Արցախյան գոյամարտի մասին պատմող գրքերում: Ապրիլյան պատերազմի առաջին օրերին Նիկոլայը կրկին մեկնել է առաջնագիծ: Զոհվել է 2016 թ. ապրիլի 6-ին՝ Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

1069