Դոնբասում ուկրաինացի զինծառայող է զոհվել: Այս մասին Facebook-ում հաղորդել է Ուկրաինայի Միացյալ ուժերի գործողությունների շտաբի մամուլի կենտրոնը:

Հաղորդման համաձայն, անցած օրվա ընթացքում զինյալները «տասն անգամ խախտել են հրադադարի ռեժիմը. ինն անգամ գնդակոծվել են ուկրաինացի պաշտպանների դիրքերը և թշնամական մեկ ԱԹՍ հատել է սահմանային գիծը»:

«Միացյալ ուժերի կազմից մեկ զինծառայող կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել: Եվս մեկ վիրավոր զինծառայող հոսպիտալացվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Աղբյուր՝ 1in.am

11 Ապրիլ, 2021 20:22
185
; ;