Մենք չենք պատերազմում Ուկրաինայի ժողովրդի հետ, նրանք դարձել են ուկրաինական ռեժիմի զոհը. Պուտին
Այսօր` փետրվարի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 18-րդ անգամ ելույթ է ունենում Դաշնային ժողովում` հանդես գալով ուղերձով։
Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին` Պուտինը կրկնեց, որ Ուկրաինան է սկսել պատերազմը. «Ես ուզում եմ կրկնել՝ նրանք են սկսել պատերազմը, իսկ մենք ուժ ենք կիրառում այն դադարեցնելու համար»։
Նրա խոսքով՝ նրանք, ովքեր ծրագրել են հարձակումները Դոնբասի վրա, հասկացել են, որ հաջորդ թիրախները լինելու են հարձակումները Ղրիմի և Սևաստոպոլի վրա։
«Մենք չենք պատերազմում Ուկրաինայի ժողովրդի հետ, նրանք դարձել են ուկրաինական ռեժիմի զոհը»,- ասաց Պուտինը` մեղադրելով Արեւմուտքին, թե վերջինս ուկրաինացի ժողովրդին օգտագործում է որպես պալիգոն։
21 Փետրվար, 2023 17:26
1727
Թրամփը դեռևս չի քննարկել Պուտինին G20 գագաթնաժողովին հրավիրելու հարցը
04 Սեպտեմբեր, 2026 10:49
Եվրասիական հովանոց․ Բիշքեկում ՇՀԿ-ն հայտարարեց՝ բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումն անշրջելի է
03 Սեպտեմբեր, 2026 17:30
Անհեթեթություն է․ Պուտինը՝ Ռուսաստանում զորահավաքի հնարավոր նոր ալիքի մասին
03 Սեպտեմբեր, 2026 13:40