«Լրագրողներ առանց սահմանների» (RSF)  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցը` փոխանցում է Ermenihaber-ը։

Զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 153-րդ տեղը։ 2020-ին նույն զեկույցում Թուրքիան զբաղեցրել էր 154-րդ տեղը, 2017-ին՝ 155-րդ, 2018 և 2019 թթ. 157-րդ հորիզոնականը։

Թուրքիայում ավելացել է գրաքննությունը հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ, իսկ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում կիրառվող սահմանափակումների առկայությամբ ավելի է վտանգվում մամուլի վիճակը։

Չնայած Թուրքիան նախորդ տարվա համեմատությամբ 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը, սակայն շարունակում է մնալ աշխարհում ամենաշատ ազատազրկված լրագրող ունեցող երկիրը։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

521