Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս տարի վարկանշավորվել է բարձրագույն կրթության վարկանշավորման հեղինակավոր TIMES կազմակերպության կողմից։ THE TIMES Impact Ranking-ը միակ համաշխարհային վարկանշավորման համակարգն է, որով աշխարհի բոլոր համալսարանները գնահատվում են՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համապատասխանության սկզբունքով։ Ընդհանուր առմամբ, վերոնշյալ վարկանիշում գնահատվում է համալսարանի գործունեության չորս հիմնական ցուցանիշ՝ հետազոտություններ, առաջնորդություն, տեղեկատվական և կրթական գործունեություն, որոնք պետք է նպաստեն ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակների իրականացմանը։

Նշենք, որ աղյուսակում ընդգրկվել է 94 երկրի 1115 համալսարան։ ՀՊՏՀ-ն միակ համալսարանն է Հայաստանում, որ վարկանշավորվել է TIMES Impact Ranking-ում։

Վարկանշային ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին

 

285