Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը չդարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2:3 հաշվով պարտվեց վրացի ըմբիշին: Կարապետ Չալյանը Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2016 և 2020 թվականների առաջնությունների բրոնզե մեդալակիր է: Նա Հայաստանը կներկայացնի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել Ռուդիկ Մկրտչյանը և Սլավիկ Գալստյանը, իսկ Մալխաս Ամոյանը` արծաթե մեդալակիր: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր հետևյալ կազմով` Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Վարուժան Գրիգորյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ)։

 

 

193