Համավարակի տարածման կանխարգելման նպատակով արդեն մի քանի օր է՝ հանրապետական բժշկական կենտրոնում ռիսկային խմբերում աշխատող (ծառայող) անձինք կամավոր սկզբունքով պատվաստվում են «Սպուտնիկ-V» պատվաստանյութով:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ այսօր մի խումբ ծառայողներ ևս պատվաստվել են՝ ապահովագրվելով կորոնավիրուսային ռիսկերից։

ԱԻՊԾ ծառայողներին այնուհետև տրվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագրեր, որում նշված են պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալները:

Պատվաստվելու ցանկություն ունեցող անձինք կարող են գրանցվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ու շրջանային բուժմիավորումներում, իսկ հարցերի դեպքում զանգահարել ԱՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 30-03 հեռախոսահամարով:

323