Ռուսաստանը վստահ է, որ առաջիկայում կհաջողվի լուծել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ գերեվարված անձնաց վերադարձի հարցը:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: 

Ինչպես տեղեկացնում Ria.ru-ն,  Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ, շարունակում է կողմ հանդես գալ բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը, այդ թվում՝ պահվող անձանց վերադարձի գործընթացն ավարտին հասցնելուն:

«Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշանական, հուզական նշանակությունը և վստահ ենք, որ կկարողանանք առաջիկայում լուծել այդ խնդիրը: Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի մյուս բոլոր հարցերում վերջնական կարգավորման հարցում: Աջակցելու ենք այդ հարցերի կարգավորմանը»,- ասել է Լավրովը:

577