Մայիսի 8-ին քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, զոհված մեր հերոսների ընտանիքների անդամների, քաղաքային և մարզային պաշտոնյաների, Արմավիրի ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակիցների և արմավիրցիների հետ Արմավիրի Քաղաքային զբոսայգում ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը։ Խաչքարի օծվեց ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի։

Խաչքարի հեղինակը անվանի քանդակագործ Ռուբեն Նալբանդյանն է՝ արտերկրում բնակվող արմավիրցի Անուշավան Մկրտչյանի հովանավորությամբ։

Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը իր խոսքում ընդգծեց, որ սա արմավիրցիների հարգանքի տուրքն է մեր հերոսներին, որոնք զոհվեցին Հայրենիքի պաշտպանության խրամատում: Այնուհետև ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքար-հուշակոթողին:

Խաչքարի տեղադրման և օծման արարողությունը ամփոփվեց Արմավիրի լարային քառյակի ելույթով։ Այս մասին հայտնում է Արմավիրի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։

  
853