ՈւԵՖԱ–ն նշանակել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումների մրցավարներին, հաղորդում է կազմակերպության կայքը։

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ «Չելսիի» մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կսպասարկի իսպանական մրցավարական խումբը Անտոնիո Մատեո Լաոսի գլխավորությամբ։

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ, մայիսի 29

Գլխավոր մրցավարա. Անտոնի Մատեու Լաոս 

Մրցավարի օգնականներ. Պաու Սեբրիան, Ռոբերտո դել Պալոմար

Չորրորդ մրցավար. Կառլոս դել Սերո

VAR: Ալեխանդրո Էրնանդես

Իսպանական «Վիլյառեալի» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կսպասարկի ֆրանսիացի մրցավարները Կլեման Տյուրպենի գլխավորությամբ։

Եվրոպայի լիգա, եզրափակիչ, մայիսի 26

Գլխավոր մրցավար. Կլեման Տյուրպեն

Մրցավարի օգնականներ. Նիկոլյա Դանո, Սիրիլ Գրենգոր

Չորրորդ մրցավար. Սլավկո Վինչիչ (Սլովենիա)

VAR. Ֆրանսուա Լետեսիե

 

Աղբյուր՝ sport.news.am

241