Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ այցելել ենք Երազգավորս և Բայանդուր համայնքներ։
Զրուցել ենք տեղի բնակիչների հետ, առանձնացրել հուզող խնդիրները։ Երազգավորս համայնքը կարիք ունի նոր մանկապարտեզի, բայանդուրցիներն էլ շեշտեցին նոր դպրոց ունենալու անհրաժեշտությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

 

Հավելեմ, որ պետական աջակցությամբ սուբվենցիոն ծրագրով 2020 թվականին Երազգավորսում ասֆալտապատվել է կենտրոնական մուտքի թիվ 8-րդ փողոցը, նորացվել են ոռոգման համակարգի խողովակները։
Բայանդուր համայնքը ևս 2020 թվականին մի շարք սուբվենցիոն ծրագրեր է իրականցրել, մասնավորապես պետության համաֆինանսավորմամբ համայնքը վերջապես գազաֆիկացվել է, հիմնանորոգվել են մշակույթի տունն ու համայքապետարանը, կառուցվել է 1500 մետր երկարությամբ ոռոգման ինքնահոս փակ համակարգի պլաստիկ խողովակաշար։

Ընդհանուր առմամբ 2020 թվականին երկու համայնքներում իրականացվել է 312 մլն 910 հազար դրամի աշխատանք, որից 118 մլն 763 հազար դրամի համաֆինանսավորման բաժինը համայնքներինն է եղել։ 125 մլն 300 հազար դրամի աշխատանք էլ համայնքներում կիրականացվի 2021 թվականին։

 

657