
Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 22։50-ի սահմաններում Կապանի բնակիչ՝ 28-ամյա Հրանտ Մաթևոսյանը իր վարած Toyota Platz մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքում՝ Գործարանային փողոցում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել թիվ 1/7 հասցեում գործող «Դոմուս» առևտրի կենտրոնի աստիճաններին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Մաթևոսյանը, ուղևորներ՝ Կապանի բնակիչներ, 18-ամյա Գուրգեն Ղազարյանը, 21-ամյա Արա Զաքարյանը և 18-ամյա Յուրի Պատվականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: