
Դերասան Սթիվեն Սիգալը, ով նաև ռուս-ամերիկյան հումանիտար հարաբերությունների հարցերով Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչն է շաբաթ օրը պաշտոնապես կմիանա «Արդար Ռուսաստան ՝ հանուն ճշմարտության» (Справедливая Россия – За правду) կուսակցությանը։ Նա կզբաղվի բնապահպանական խնդիրներով: Ռուսական ТАСС-ի հաղորդած տեղեկությունը փոխանցում է ShantNews.am-ը:
«Պատգամավորների պալատի նիստի շրջանակներում նախատեսվում է Սթիվեն Սիգալին հանձնել միավորված կուսակցության տոմսը: Նախկինում նա «Հանուն ճշմարտության» (За правду) կուսակցության անդամ էր, այժմ Զախար Պրիլեպինի թիմի հետ միասին միացել է «Արդար Ռուսաստան ՝ հանուն ճշմարտության» կուսակցությանը», – ասել է աղբյուրը ТАСС-ին:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Սիգալը կշարունակի զբաղվել բնապահպանական խնդիրներով, «հատկապես շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարով»: Ըստ աղբյուրի՝ դերասանը չի առաջադրվի Պետդումա , քանի որ ունի նաև ԱՄՆ-ի քաղաքացիություն։ Սիգալը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2016 թ.-ի նոյեմբերի՝ հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից: