Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան Բեն Աֆլեքը ծրագրել են հրապարակավ հայտարարել իրենց վերամիավորման մասին:

Այս մասին գրում է  New York Post-ը:

Աղբյուրը հայտնում է, որ Լոպեսը պատրաստվում էր Աֆլեքի հետ հարաբերությունների մասին հայտնել «Ինստագրամի» իր հետևորդներին նախքան դրանց մասին պապարացիների իմանալը:

Լոպեսն ու Աֆլեքը նշանադրվել էին 17 տարի առաջ, սակայն խզել էին նշանադրությունն ու բաժանվել։

Ավելի վաղ՝ մայիսին, հայտնի էր դարձել, որ Մոնտանայի լեռնադահուկային հանգստավայրում նրանք արձակուրդը միասին են անցկացրել:

 

2916