Ամերիկյան հայտնի ու սիրված  «Տանը միայնակ» ֆիլմի աստղ Մակոլեյ Կալկինն օգոստոսի 26-ին նշել է ծննդյան 40-ամյակը․ ավելի քան 600 000 հետևորդ ունեցող Twitter-յան օգտահաշվում դերասանը ծննդյան օրվա մասին գրառմամբ մարդկանց կարծես հիշեցրել է իրենց արագ անցնող երիտասարդության մասին։

 

«Ուզո՞ւմ եք ձեզ ծեր զգալ. ես արդեն 40 տարեկան եմ։ Խնդրեմ»,- հումորով գրել է Կալկինը, իսկ ավելի ուշ նշել, թե նա մարդկանց ստիպում է իրենց ծեր զգալ։

 

Ինչպես փոխանցում է showbiz.am-ը, այս մասին Twitter-յան գրառման մեջ դերասանը նշել է, որ 40 տարեկանը նշանակում է, որ իր մոտ շուտով «միջին տարիքի ճգնաժամ» է սկսվելու, ուստի՝ երկրպագուներին հայտնել է սերֆինգով զբաղվելու մտադրության մասին, ինչպես նաև այլ առաջարկություններ անելու խնդրանք ուղղել նրանց։

 

 

Եվս մի գրառման մեջ էլ Photoshop համակարգչային ծրագրին տիրապետող իր հետևորդներին նա խնդրել է իրեն սերֆինգով զբաղվելիս պատկերել և փորձել ծիծաղաշարժ պատկերներ ստանալ: Ավելի ուշ Կալկինը Photoshop-ով արված որոշ լուսանկարներով է կիսվել էջում։

28 Օգոստոս, 2020 12:44
156
; ;