Երեկ, հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, կրկնակի տոն էր Օշականի բնակիչների համար: Գյուղում նաև խաղահրապարակ բացվեց փոքրիկների համար:

Արտերկրում ապրող հայազգի բարերար, «Evocabank»-ի սեփականատեր Վազգեն Գևորգյանի միջոցներով Օշականը բարեկարգ խաղահրապարակ ունեցավ:

Օշական համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնում Վազգեն Գևորգյանին բարի գործի համար: Օշականցիները բարձր գնահատեցին բարերարի ներդրումն ու աջակցությունը այս կարևոր գործում, նշելով, որ  նրա ջանքերի շնորհիվ  այսուհետև գյուղի երեխաները կկարողանան խաղալ ու զբոսնել ժամանակակցի ստանդարտներին համապատասխամ խաղահրապարակում:

Խաղահրապարակի բացումը ուրախություն էր պարգևել ոչ միայն  գյուղի փոքրիկներին, այլև մեծահասակներին: Վազգեն Գևորգյանի բարի համբավի մասին խոսում է ողջ գյուղը: Գյուղացիները ոգեւորված մեզ պատմում էին գյուղիխաղահրապարակի մասին, իսկ գյուղի տատիկները օրհնում էին, որ իրենց կողքին նման բարի անհատականություն կա:

1489