Հայաստանում ՌԴ դեսպանը Սյունիքում ծանոթացել է սահմանապահների ծառայությանը (լուսանկարներ)
Հունիսի 2-ից Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում:

Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս-Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:

Մարզկենտրոն մտնելիս Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը ներկայացրել է քաղաքի ընթացիկ սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար:
03 Հունիս, 2021 14:54
1304
Նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խզումը. վարչապետ
12 Հոկտեմբեր, 2026 15:55
Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին պահպանել իր անկրկնելի դիմագիծը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
10 Հոկտեմբեր, 2026 11:38
ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին՝ նացիզմի հերոսացման դեմ բանաձևին աջակցելու համար
07 Հոկտեմբեր, 2026 10:20