Վարչապետի որոշմամբ՝ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը  հունիսի 17-ից 18-ը և ՊԵԿ տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Ռաֆայել Գրիգորյանը հունիսի 16-ից 18-ը գործուղվում են Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծելիության համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը քննարկելու նպատակով խորհրդակցություններին մասնակցելու համար:

Որոշումը ստորագրել է Տիգրան Ավինյանը։

Աշոտ Մուրադյանի և Ռաֆայել Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարվելու են 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,-նշված է որոշման մեջ:

897