Մխիթարյանն ու Մոուրինյոն հաշտվել են. Corriere dello Sport
«Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու հռոմեական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաշտվել են: Այս մասին հաղորդում է իտալական Corriere dello Sport–ը։
Պորտուգալացի մարզիչն ու Հայաստանի հավաքականի ավագը լարված հարաբերություններ ունեին «Մանչեսթեր Յունայթեդում» համատեղ աշխատանքի տարիներից։ Այդ պատճառով 2018թ. հունվարին Մխիթարյանը հեռացավ մանչեսթերյան ակումբից և տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։
Հիմա Մոուրինյոն ու Մխիթարյանը բարելավել են հարաբերությունները։ Մարզիչն է պնդել, որ 32–ամյա ֆուտբոլիստը շարունակի կարիերան «Ռոմայում»։ Նրա նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Իտալիայի անցած առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 33 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
25 Հունիս, 2021 03:04
562
Վարչապետի ելույթը «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ին․ ուղիղ
17 Հոկտեմբեր, 2026 16:45
Ինչ փաստաթղթեր են փոխանակել Արարատ Միրզոյանն ու Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարը
17 Հոկտեմբեր, 2026 15:52
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17 Հոկտեմբեր, 2026 14:47
Նրանք ժամանակից շուտ էին սկսել զվարճանալ. Մոուրինյոն՝ Ֆրանսիայի հավաքականի պարտության մասին
30 Հունիս, 2021 00:36
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաներին շնորհել հերթական զինվորական կոչումներ
16 Հոկտեմբեր, 2026 22:06
Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ Երևանի սրտում
16 Հոկտեմբեր, 2026 20:32
Starlink-ի նախկին արագությունը լիովին չի վերականգնվել․ Զելենսկի
16 Հոկտեմբեր, 2026 18:25