Մոսկվայի՝ Անվտանգության հարցերով միջազգային 9-րդ կոնֆերանսին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև քննարկվել են Թուրքիային առնչվող հարցեր:  

Կոնֆերասնին առցանց միացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Կոնֆերանսին մասնակցած Ռուսաստանի հարցերով թուրք փորձագետ Քերիմ Հասը Twitter-ում գրել է, թե ելույթում ինչ դիտարկումներ է արել Թուրքիայի վերաբերյալ:  

Հասը նշել է, որ այս տարվա կոնֆերանսին Թուրքիայից բարձրաստիճան պաշտոնյաների չեն հրավիրել: 

Նա, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի ելույթի՝ Աֆղանստանի հարցին վերաբերող հատվածին, նշել է, որ ռուսները Աֆղանստանի ծրագրում ցանկանում են ներառել նաև Իրանին: Նա նշել է, որ հարց է առաջանում, թե ռուսների համար Թուրքիան կայունություն հաստատո՞ղ, թե խարխլող երկիր է:  

Հասը, այնուհետև խոսելով ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերի մասին, համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն իր մշակած ռազմավարությամբ ցանկացել է հետխորհրդային երկրներում ընդլայնել Թուրքիայի ռազմական ներկայությունը: 

«Մենք դա տեսնում ենք Ուկրաինայում, Ադրբեջանում, Վրաստանում և նաև Ղրղզստանում»,- նկատել է նա: 

Նրա խոսքով՝ Թուրքիան ինչ-որ իմաստով ՆԱՏՕ-ի «հիբրիդային պատերազմի» մեթոդ  է, որում ՆԱՏՕ-ն այդ երկրին որպես «լինգ» (գործիք) է օգտագործում:  

«Իրական խնդիրն այն է, որ Թուրքիան իրեն չափազանց շատ դեր է վերապահում»,- գրել է Հասը:

Ermenihaber

673