Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը ժամանել է Իսպանիա, հայտնում է «Կադիսի» մամուլի ծառայությունը:

Ակումբը գրառում է կատարել.

«Հարոյանն արդեն ճանաչում է սպորտային քաղաքը: Բարի՜ գալուստ»,-գրել է իսպանական ակումբը:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է ստորագրել Լա Լիգան ներկայացնող ակումբի հետ: 28-ամյա պաշտպանը մինչ իսպանական ակումբ տեղափոխվելը, ներկայացնում էր ղազախական «Աստանայի» գույները:

389