Մարդկությանը սպառնում է կլիմայական ճգնաժամը

Մարդկությունը կլիմայական ճգնաժամ է ապրում, և ապագայում այն միայն կվատթարանա, վստահ է Climate Crisis Advisory Group ընկերության ներկայացուցիչ, բրիտանացի կլիմայագետ Դեյվիդ Քինգը։ Գիտնականը այս գործընթացի հետեւանք է համարում Գերմանիայում և Բենիլյուքսի երկրներում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղները: Շաբաթվա սկզբից «Բերնդ» ցիկլոնով պայմանավորված Գերմանիայում տեղումները շարունակվում են:
Ջրհեղեղից զոհերի ընդհանուր թիվը հասել է 156-ի։ Ավելի քան 1.3 հազար բնակիչ համարվում է անհետ կորած: Մի շարք շրջաններում էլեկտրականություն և հեռախոսակապ չկա, ճանապարհները փակ են և կան ավերածություններ: Աղետից տուժել են նաև Բելգիան ու Նիդեռլանդները:
«Մենք դեռ կտեսնենք, որ եղանակային էքստրեմալ երևույթները հաճախակի են դառնալու»,- ասել է բրիտանացի կլիմայագետը:
18 Հուլիս, 2021 23:30
1175
Տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը
12 Փետրվար, 2025 16:37
Ինչ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024-ի ընթացքում
20 Հունվար, 2025 16:33
Հայտնի է դարձել Հռոմի պապի մահվան պատճառը
21 Ապրիլ, 2025 22:57
Զինծառայողների մահվան դեպքերի թիվը նվազել է 50 տոկոսով
07 Ապրիլ, 2025 15:12
Մահացել է դերասան Վիլ Քիլմերը
02 Ապրիլ, 2025 11:21