«Արխիվ»-ում վավերագրող լուսանկարիչ, ֆոտոլրագրող Մելիք Բաղդասարյանն է.
Զրուցել ենք ոչ միայն աշխատանքային առանձնահատկությունների ու նախասիրությունների մասին, այլև քննարկել ենք շատ արդի թեմա՝ քաղաքամայր Երևանի ճարտարապետաշինարարական փոփոխությունների, ներկայում առաջարկվող նախագծային գործընթացների և նորարարական լուծումների անհրաժեշտության մասին:
Մելիքը լուսանկարներով ու պատմությամբ է փաստում.
«Հիմա էլ ուզում են Հանրապետության հրապարակը քանդե՞ն: Եթե էնտեղ քաղաք կա, այդ քաղաքը շարունակվում է 100 մետր հեռու գտնվող Ֆիրդուսի շուկայի հատվածում, Վ. Սարգսյան և Ամիրյան փողոցներում: Խնդրեմ, թող քանդեն, գտնեն, ապացուցեն, որ էնտեղ արժեքավոր բան կա, հետո գան հրապարակը քանդեն»:
Թեժ ու կարևոր զրույցի մանրամասները՝ Վարդիթեր Գիշյանի (AraratNews.am) հեղինակային հաղորդաշարի նոր եթերաշրջանում: