Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը։

Մրցումային երկրորդ օրը մեդալի համար համառորեն պայքարում էին 53 հրաձիգուհիներ 10 մետր օդային մղիչ մրցաձևում։

Հայաստանի հավաքականը ներկայացնում էր մեկ հրաձգուհու և ցավոք Էլմիրա Կարապետյանը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։ 

Այս մրցաձևում առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանը ներկայացնող Բացարաշկինան հավաքելով 240,3 միավոր և սահմանեց օլիմպիական ռեկորդ։ 

Արծաթե մեդալակիր դարձավ Բուլղարիան ներկայացնող Անտուանետա Կոստանդինովան հավաքելով 239,4 միավոր։

Բրոնզը նվաճեց չինացի հրաձգուհի Չժան Ցյանսինy հավաքելով 218,0 միավոր։ 

Հիշեցնենք, որ համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պատժամիջոցների հետ կապված Օլիմպիական խաղերում ռուս մարզիկները չեն կարողանա դուրս գալ ազգային դրոշի ներքո։

 

1243