Երեկ՝ օգոստոսի 8-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտվեցին Օլիմպիական խաղերը։ Խաղերին մասնակցում էր 205 ազգային Օլիմպիական կոմիտե։ Ծրագրում ներկայացված էր 33 մարզաձև և խաղարկվեց մեդալների 339 հավաքածու։ 

Օլիմպիական խաղերում մեդալային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը՝ 113 մեդալ (39-41-33):

Երկրորդ տեղում Չինաստանի հավաքականն է՝ 88 մեդալ (38-32-18)

Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ճապոնիան՝ նվաճելով 58 մեդալ (27-14-17):

Հայաստանի օլիմպիական հավաքականը զբաղեցրեց 69-րդ հորիզոնականը՝ նվաճելով 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ, իսկ ընդհանուր մեդալային հաշվարկում՝ 47-րդ հորիզոնականը (4 մեդալ):

 

Լուսանկար՝ reuters.com

39588