Ահազանգ է ստացվել Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ. Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։
«Փաստերի հավաքման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989 թ. ծնված բնակիչ է, որն զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։ Այժմ նրանց միջնորդությամբ բանակցություններ են վարվում անձին վերադարձնելու ուղղությամբ։
ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ահազանգի վերաբերյալ ուսումնասիրությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը:
26 Հուլիս, 2021 19:15
1335
2 մարդ է զոհվել Մաճկալաշենի բնակչի երթևեկության կանոնները խախտելու հետևանքով
15 Սեպտեմբեր, 2021 21:57
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07 Օգոստոս, 2026 17:06
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
21 Հուլիս, 2026 17:15
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ Վանաձոր համայնքին պատճառվել է 24,8 մլն դրամի գույքային վնաս
21 Հուլիս, 2026 16:00
Ոստիկանները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող Արթիկի բնակչին. որտեղ է եղել նա
14 Ապրիլ, 2026 12:24
Արփունք գյուղի բնակիչը զբաղվում էր կեղծ օղիների վաճառքով. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
05 Մարտ, 2026 18:35
Հրդեհ՝ Աբովյանի շենքերից մեկում․ տարհանվել է 100 բնակիչ
19 Հուլիս, 2025 12:48