SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ հուլիսի 29-ին, կրակոցներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել և  այդ տեղեկություններն իրականացնելով, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են եղել:

Ըստ այդ տեղեկությունների՝ այսօր՝ հուլիսի 29-ին, գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շատջրեք գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն  է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ,Վահան Գ.-ի և Վարդենիս քաղաքի բնակիչ Արա Ա.-ի միջև, որից հետո, երբ Արամ Ա.-ն  փորձել է իրեն պատկանող ГАЗель  մակնիշի ավտոմեքենայով հեռանալ, Վահան Գ.-ն իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել ГАЗель-ի  ուղղությամբ:

Այսօր կեսօրին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղարիբ Հովսեփյանի գլխավորությամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վարդենիսի ոստիկանություն են բերման ենթարկել Վահան Գ.-ին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարդենիսի ոստիկանները Վահան Գ.-ի Շատջրեք գյուղի  1-ին խճուղու տան բակում կայանված ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի միջից հայտնաբերել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ: Իսկ նույն վայրում կայանաված մեկ այլ ГАЗ 3110 մակնիշի սվտոմեքենայի տակից Վահան Գ.-ն ներկայացրել է 3 հատ ինքնաձիգի պահունակներ,  որոնց մեջ եղել է  60-ից ավելի 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ: Տեղում աշխատել է ավագ փորձաքրեագետը, իսկ հետաքննական աշխատանքները ղեկավարել է հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գասպարյանը, ով դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է 2 հատ ինձքնաձիգից  կրակված  պարկուճներ:

Հետաքննիչի հանձնարարականով ГАЗель  մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են կրակված հետքեր, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 Վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել մեկը մյուսին, ինչի արդյունքում Արամ Ա.-ն դեմքի շրջանում մարմնական վնասվածքներ է ստացել:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  ոստիկանները  պարզում են նաև, թե ինքնաձիգը ինչ պայմաններում է հայտնվել կրակողի մոտ:

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

614