ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը օգոստոսի 11-ին շարունակեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրությունն ու ԱԺ յոթերորդ գումարման նրա պատգամավորական գործունեթյունը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Նշվեց, որ թեկնածուն 16 օրենսդրական նախաձեռնության հեղինակ եւ համահեղինակ է:

Գեւորգ Պապոյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունը պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար: Նա անդրադարձավ մշտական հանձնաժողովի գործառույթներին, կարեւորեց աշխատանքի ընթացքում ոլորտային գերատեսչությունների, ինչպես նաեւ ԱԺ բյուջետային գրասենյակի հետ համագործակցությունը: «Ցանկացած օրենքի նախագիծ պարտադիր պետք է քննարկվի տվյալ բնագավառի մասնագետների հետ»,- ասաց բանախոսը:

Պատգամավորը պատասխանեց գործընկերների հարցերին:
 
 
 

180