Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խոսել է Մարտի 1-ի դեպքերի մասին, նշելով, որ Եվրոպական դատարանը մի քանի կարևոր արձանագրում է արել և այդ արձանագրումների հիման վրա կան դատարան ուղարկված նոր մեղադրանքներ, որոնք դատաքննության փուլն են հատել և սկսվել են ապացույցները հետազոտվել։ 


«10 անձանց սպանությունը հետևանք է մարտի 1-ի առավոտվանից սկսված շղթայական գործողությունների և դրանում ներգրավված են ոչ միայն ոստիկանական ուժերը, այլ նաև զինված ուժերը։  Մենք ունենք դատարան ուղարկված ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեղադրանքներ, որոնք Եվրոպական դատարանի կողմից վաղեմության ժամկետներ չենթադրող հանցագործություններ են, այսինքն՝ համարվում են խոշտանգումներ կամ խոշտանգումներին հավասարեցված վարքագիծ։ Ունենք դրվագ, որտեղ ունենք տվյալ՝ կոնկրետ անձի կողմից կոնկրետ կրակ արձակելու հրաման տալու մասին»,- նշել է Վարդապետյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում 
 

1702