Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի աջակցությամբ Արգենտինայում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութի առաջին բաղադրիչի համադրությունը ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցի հետ ցույց է տալիս իմունային պատասխանի բարձրացում: Այս մասին չորեքշաբթի օրը տեսակապով հայտարարել է Բուենոս Այրեսի առողջապահության փոխնախարար Դանիել Ֆերանտեն։

Նշվում է, որ Sputnik V-ի համադրումը Astrazeneca ընկերության արտադրանքի հետ իմունոգենության մեջ «էական փոփոխություններ չի բերել», բայց մեծ ազդեցություն է եղել, երբ Sputnik V-ն զուգորդվել է Moderna-ի հետ, քանի որ ավելի ուժեղ իմունային պատասխան է ստացվել։

Ֆերանտեն ասել է, որ Sputnik V-ի և չինական Sinopharm ընկերության դեղամիջոցի համադրության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները «դեռ վերլուծվում են»:

1in.am

1447