Ֆեյսբուքյան օգտատեր Ժաննա Հովհաննիսյանը գրում է ․

«Երեկ աշխատանքից տուն վերադառնալիս հայտնաբերեցի, որ անհրաժեշտ է լիցքավորել ավտոմեքենան, հուսով էի որ կհասնեմ իմ ամենօրյա նախընտրելի բենզալցակայան, սակայն բենզինը վերջացավ , և Ռուբինյանց փողոցում , ճանապարհի մեջտեղում կանգ առավ ավտոմեքենան, միացրեցի վթարային ազդանշանները։ Իմ կանգառը խոչընդոտում էր երթևեկությանը։ Բայց մոտ երեք րոպե անց հայտնվեց պարեկային ավտոմեքենան։

Երիտասարդ պարեկը մոտենալով ինձ շատ սիրալիր հարցրեց, թե ինչու եմ կանգնել, ինչ է պատահել։ Ես բացատրեցի իրավիճակը, որից հետո ոստիկանը խնդրեց մի քանի րոպե սպասել, մինչև կվերադառնա, այնուհետև պարեկային մեքենայով հեռացավ։ Կարճ ժամանակ անց վերադարձավ բենզինի շիշը ձեռքին, խնդրեց բացել բենզոբաքի կափարիչը, լցրեց բենզինը, այնուհետև խնդրեց գործարկել ավտոմեքենան։ Գործարկելուց հետո խնդրեցի վերցնել բենզինի գումարը, սակայն կտրուկ հրաժարվեց, բարի ճանապարհ մաղթեց, և ես հեռացա։ Սա իմ առաջին հանդիպումն էր այս նոր ծառայության հետ։ Անչափ զգացված եմ պարեկների նման վերաբերմունքից։Շնորհակալ եմ ձեզ հարգելի պարեկներ»։

656