Կողոպուտ Աբովյանում․ տղամարդը հափշտակել է կնոջ պայուսակն ու դրամապանակը
Օգոստոսի 20-ին, ժամը 19.05-ին, ոստիկանություն զանգած 41-ամյա կինը հայտնել էր, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծանոթ տղամարդը գողացել է պայուսակը և դրամպանակը, որի մեջ 62000 դրամ կար: Քիչ անց կինը հայտնել է, որ նույն տղամարդը փորձում է մտնել իր բնակարան, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հափշտակվածը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն։
22 Օգոստոս, 2021 15:48
1053
Երևան-Աբովյան ճանապարհին ավտոմեքենան բախվել է գովազդի սյանը․ կան տուժածներ
07 Ապրիլ, 2026 10:25
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
03 Ապրիլ, 2026 10:58
Բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ
25 Մարտ, 2026 13:41
Վիճել են, իրար հասցրել հարվածներ, վերցրել բջջային հեռախոսն ու փախել. 5 երիտասարդ ձերբակալվել է (տեսանյութ)
03 Ապրիլ, 2026 14:06
Կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի․ ԱՄՆ դեսպանատուն
20 Սեպտեմբեր, 2025 23:18
Երևանում կողոպուտի փորձի ժամանակ հնչել է կրակոց. ենթադրյալ հանցագործը վնասազերծվել է
14 Հունիս, 2023 15:23