Թավշյա հեղափոխությունից հետո տասնյակ քրեական հեղինակություններ հայտնվեցին ճաղերի հետեւում։ Այդ առումով պակաս ակտիվ չէր նաև այս տարվա օգոստոսը։

 

Նկատենք, որ Հայաստանում տասնյակ տարիներ շարունակ «օրենքով գողերն» ընկալվել են որպես այլընտրանքային արդարադատության միջոց:

 

Արդարադատության համակարգը տարիներ շարունակ չի ծառայել այն առաջնահերթություններին, որոնք սահմանված են եղել օրենքով ու սահմանադրությամբ: Օրենքների ռեալիզմացման «երաշխավորներ» հանդիսացող ոստիկանները տասնամյակներ շարունակ, մեղմ ասած, չեն կատարել իրենց պարտականությունները, կամ ավելի ճիշտ կլինի ասել «դաբրո» չեն ունեցել: Կաշառքն ու քաղաքական էլիտայի հիերարխիայի ամենատարբեր մակարդակներում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների հրամաններն ավելի գերադասելի են եղել շարքային ոստիկանի համար, քան օրինապահության ու կարգապահության կանոններին հետևելը: Հասարակությունը չվստահելով ոստիկանին, քննիչին, դատավորին և առհասարակ արդարադատությանը, բնական է` իր իրավունքները պաշտպանելու համար այլընտրանքային եղանականեր էր փնտրում, շատ անգամ դիմում «օրենքով գողերին». շատերից անարդար կերպով իրենց պատկանող անշարժ գույքն էին խլում, բնակարանները, և ստեղծված իրավիճակի պարագայում առաջացած խնդիրների միակ արժանահավատ լուծումն «օրենքով գողերին» էր վստահվում: Դրա վառ ապացույցն է նաեւ «Որոգայթը» հեռուստասերիալը, որտեղ օրենքով գողն ամենակարողն էր եւ ներկայացված էր որպես դրական կերպար։

 

Թավշյա հեղափոխությունը ներխուժեց նաեւ գողական աշխարհ. հետապնդվում եւ բերման են ենթարկվում նաեւ «օրենքով գողերը»։ Այսօր հասարակությունն էլ չի զգում նրանց անհրաժեշտությունը: Ոստիկանության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը փոխվել է, ավելի շատ են սկսել վստահել ոստիկանական համակարգին:

 

Փաստորեն կարելի է ասել` «օրենքով գողերի» ինստիտուտն իր դարն արդեն ապրել է:

1359